Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ճարպակալումը՝ զարգացող երկրների խնդիր

Ճարպակալումը՝ զարգացող երկրների խնդիր

Բրիտանական վերլուծական կենտրոնը ահազանգ է հնչեցնում զարգացող երկրների բնակիչների շրջանում ճարպակալման տարածման դեմ: Օտար երկրների զարգացման ինստիտուտի զեկույցի համաձայն, 1980-ից 2008 թվականները գեր քաղաքացիների թիվն աճել է երեք անգամ, մոտենալով մեկ միլիարդ ցուցանիշին:

Միջին եկամուտներով երկրներում այդ խնդիրն ավելի ծանր է, քանի որ բնակիչները նախընտրում են միս եւ յուղոտ ուտելիքներ, ինչը հանգեցնում է քաղցկեղի, դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների, լրջորեն ավելացնում առողջապահության համակարգի լարվածությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Զեկույցի հեղինակները կառավարություններին խորհուրդ են տալիս լուսավորչական պայքար սկսել ճարպակալման դեմ, ինչպես դա անում են Դանիայի եւ Հարավային Կորեայի իշխանությունները:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. podrobnosti.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ